Wild Child-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ձայնագրվել է խմբի չորրորդ ստուդիական ալբոմում՝ The Soft Parade-ում 1969 թվականին[1]։ Երգը թողարկվել է որպես ալբոմի առաջին և հիթային «Touch Me» սինգլի Բ կողմը 1968 թվականի դեկտեմբերին։ Երգը գրվել է վոկալիստ Ջիմ Մորիսոնի կողմից, և շատերը կարծում են որ այս երգով Մորիսոնը ներկայացնում է իր իսկ կերպարը վայրի, ազատ և անսանձ։ Երգի բառերը նաև կապված են Ամերիկացի տեղացի հնդկացիների և շամանների հետ, որոնք մեծ ազդեցություն են թողել Ջիմ Մորիսոնի վրա[2]։